Կատեգորիա Դասախոսներ

Դասախոսներ

Մեր հանրապետության ագրարային կրթության (միջին մասնագիտական և բարձրագույն) բարելավման հիմնական ուղին մասնագիտական գործնական գիտելիքների և հմտությունների ձեռքբերման պայմանների ստեղծումն է, ինչը ենթադրում է.

  • նորագույն ագրարային տեխնիկայի շահագործման, խնամքի, սպասարկման, թերությունների կանխարգելման և նորոգման ժամանակակից մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված ուսումնական ծրագրերի, մեթոդական նյութերի, պրակտիկ դասընթացների վերանայում և արդիականացում,
  • գործնական պարապմունքների և արտադրական պրակտիկայի անցկացում` նորագույն ագրարային տեխնիկայի օրինակների վրա դրանց շահագործման իրական պայմաններում,
  • դասավանդման որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով դասախոսների և ուսանողների պարբերական վերաորակավորում,
  • կադրերի վերաորակավորման և վերապատրաստման միջոցով գյուղական բնակչության զբաղվածության հետ կապված սոցիալական հարցերի մեղմացումն ուլուծումը:
IMG_4684 IMG_4694 IMG_4573

Փետրվարի 9-13-ը ընկած ժամանակահատվածում «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ)» շրջանակներում 2013 թ.-ի սեպտեմբերի 5-ին «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի և ՀԱԱՀ հիմնադրամի միջև դրամաշնորհային պայմանագրով նախատեսված  «Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնի ստեղծում» ծրագրի 5.2 –ի շրջանակներում  ԱՀՈՒԱԿ-ի ԲՈՒՀ-ի, մասնաճյուղերի և քոլեջների 20 դասախոսներից բաղկացած խմբի հետ իրականացվել է վերապատրաստում կրթական ծրագրերի մշակման, վերանայման և բարելավման վերաբերյալ:

Վերապատրաստման ժամանակ մասնակիցներին ներկայացվել է նույն ծրագրի շրջանակներում ստեղծված կրթական ծրագրի ստեղծման և վերանայման ուղեցույցի հիմնական բովանդակությունը. կրթական ծրագրի հիմնական տարրերը, դրանց ձևավորման սկզբունքները, ծրագրի նպատակի սահմանումը, ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների ձևավորումը, դասավանդման և ուսումնառության մեթոդների ընտրությունը, գնահատման մեթոդների ընտրությունը, ՄԿԾ-ի համար ուսումնառության ռեսուրսների սահմանում:


Microsoft_PowerPoint_2013_logo.svg     Մասնագիտական կրթական ծրագրեր