Վերապատրաստում

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնի» (ԱՀՈԻԱԿ) ստեղծման ծրագրի շրջանակներում 2015 թ.-ի փետրվարի 9-13-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է ֆերմերների, խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչների (ԳԱՄԿ-եր և այլն) և ոլորտի մյուս մասնակիցների համար սեմինարի կազմակերպում ԱՀՈՒԱԿ-ի ներուժի ներկայացման, փոխհամագործակցության ծրագրերի մշակման և գործարարական ծրագրերի մշակման վերաբերյալ, ներկայացվել է տեղեկատվություն ԱՀՈՒԱԿ-ի ստեղծում ծրագրով գնված գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների, դրանց շահագործման և կարգավորումների աշխատանքների նկարագրության և բովան-դակային ձևավորման ուղղություններով:

verapatrastum 3 verapatrastum verapatrastum2

Վերապատրաստման ժամանակ մասնակիցներին ներկայացվել է «Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնի ստեղծում» ծրագրի նպատակը և խնդիրները, ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններն ու գործառույթները, ԱՀՈՒԱԿ-ի ստեղծման շրջանակներում լուծվող խնդիրներն ու կենտրոնի առաքելությունը, գնված գյուղատնտեսական տեխնիկայի ցանկը և տեխնիկական բնութագրերը և համալսարանի նյութատեխնիկական բազայի վերազինման արդյունքում ուսանողների ու դասավանդող անձնակազմի հիմնական խնդիրները: Քննարկվեց գոյություն ունեցող մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման և դրանց արդիականացման անհրաժեշտությունը, այդ գործընթացի շրջանակներում մասնագիտական ամբիոնների և դրանց պրոֆեսորադասախոսական անձնակազմի խնդիրներն ու անելիքներ, դասընթացների կրթական ծրագրի հիմնական տարրերը, դրանց ձևավորման սկզբունքները:

Microsoft_PowerPoint_2013_logo.svg     Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնի ստեղծում

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները քննարկեցին ուսումնական և արտադրական գործընթացներում դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների կիրառման ու օգտագործման հնարավորությունները: Նպատակահարմար համարվեց ուսանողների գործնական պարապմունքները կազմակերպել համալսարանի «Բալահովիտի» ուսումնափորձնական տնտեսությունում հատուկ կահավորված լսարանում, ինչը թույլ կտա ուսոնողների գործնական հմտությունների ձևավորման համար ստեղծել իրական և բարենպաստ պայմաններ: Քննարկվեցին նաև ծրագրով նախատեսված գյուղատնտեսական տեխնիկայի գնումներին զուգընթաց ՀԱԱՀ մասնագիտացնող 3 ամբիոնների («Ավտոմոբիլներ և տրակտորներ», «Գյուղ. մեքենաների» և «Գյուղ. տեխնիկայի շահագործման» ամբիոնների) դասախոսների կողմից մշակված 5 մեթոդական ցուցումները.

Microsoft_PowerPoint_2013_logo.svg    ՄՏԶ-80.1 և 82.1/82.2 տրակտորների շահագործման և կարգավորման կանոնները

Microsoft_PowerPoint_2013_logo.svg    ՄՏԶ-310 և 320 տրակտորների կառուցվածքն ու աշխատանքային կարգավորումները

Microsoft_PowerPoint_2013_logo.svg     MAR-POL էլեկտրախուզի մեքենայի նշանակությունը, MMU շարժական կթի տեղակայանքը, աշխատանքի սկզբունքը

Microsoft_PowerPoint_2013_logo.svg     Հողի մակերեսային մշակության, կարտոֆիլի տնկման, և բերքահավաքի մեքենաներ

Microsoft_PowerPoint_2013_logo.svg    Պարարտացման, հիվանդությունների դեմ պայքարի և կերի կուտակման մեքենաներ

 

Оставить ответ

Вы можете использовать эти HTML теги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>